հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մխիթարյանը կմեկնի Պորտուգալիա

Մխիթարյանը կմեկնի Պորտուգալիա

Նիոնում գտնվող ֆուտբոլի եվրոպական տանը տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կհանդիպի պորտուգալական «Պորտուի» հետ: Առաջին խաղը իտալական ակումբը կանցկացնի սեփական դաշտում, իսկ պատասխան խաղը՝ մրցակցի հարկի տակ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

«Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»

«Բրյուգե» - «Բենֆիկա»

«Լիվերպուլ» - «Ռեալ»

«Միան» - «Տոտենհեմ»

«Այնտրախթ» - «Նապոլի»

«Բորուսիա» Դորտմունդ - «Չելսի»

«Ինտեր» - «Պորտու»

«ՊՍԺ» - «Բավարիա»

Առաջին խաղերը տեղի կունենան 2023թ փետրվարի 14-ին, 15-ին, 21-ին, 22-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 7-ին, 8-ին, 14-ին և 15-ին:

 

  • Կիսվել: