չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մխիթարյանը կարող է վերադառնալ. «Արսենալի» մարզիչ

Մխիթարյանը կարող է վերադառնալ. «Արսենալի» մարզիչ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ կարող է ապագա ունենալ Լոնդոնի «Արսենալում», ասել է թիմի մարզիչ Միկել Արտետան, տեղեկացնում է Goal-ը:

Նա նշել է, որ Մխիթարյանն իրեն միշտ էլ դուր է եկել: Մարզչի խոսքով՝ հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ ցանկացած թիմում, երբ իր լավագույն մարզավիճակում է: Նա հայտնել է, որ հետևում են Մխիթարյանի խաղին՝ ճիշտ որոշում կայացնելու համար:

Արսենալի գլխավոր մարզիչը հնարավոր է համարել Մխիթարյանի վերադարձն իր թիմ՝ նաև ֆուտբոլիստի՝ Իտալիայում ցուցադրած արդյունքից հետո. 17 խաղում Մխիթարյանն իտալական «Ռոմայի» կազմում 6 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:

  • Կիսվել: