կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ինտերի» կազմում

Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ինտերի» կազմում

«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։
Միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։   Մխիթարյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել։  «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ «Զալցբուրգի» հետ։

  • Կիսվել: