ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մխիթարյանը և «Ինտեր»-ը կերկարաձգեն պայմանագիրը

Մխիթարյանը և «Ինտեր»-ը կերկարաձգեն պայմանագիրը

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:  Նոր պայմանագիրը կլինի մինչև 2025 թվականը:

Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:

  • Կիսվել: