ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել

Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել

Ինչպես հայտնի է՝ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի հավաքականի ու Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու այսօր պետք է բուժզննում անցներ:

Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից: Մխիթարյանը «Տորինոյի» դեմ (0։2) խաղի ժամանակ ցավ էր զգացել մրցակցի հետ բախումից հետո, բայց շարունակել էր հանդիպումը։

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել նոյեմբերի վերջին:

  • Կիսվել: