շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մխիթարյանը բացահայտել է քիչ գոլեր խփելու պատճառը

Մխիթարյանը բացահայտել է քիչ գոլեր խփելու պատճառը

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու մասին, տեղեկացնում է Fourfourtwo-ն։

«Էմերին ավելի մեծ ժամանակ էր հատկացնում տակտիկային (քան Վենգերը)։ Իմ դերը փոխվեց թիմում։ Ես ստիպված էի խաղալ վինգերի դերում ու կառուցել խաղը հենակետայինի հետ։ Այդ էր պատճառը, որ ես քիչ էի գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում։

Էմերին ինձ վստահեցրեց,որ կարևոր ֆուտբոլիստ եմ «Արսենալի» համար, սակայն տեղափոխվեցի «Ռոմա», քանի որ այստեղ ավելի շատ են ինձ հավատում»,-ասել է Մխիթարյանը։

Նշենք, որ Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-ի ամռանը:

  • Կիսվել: