հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մխիթարյանի գրառումը՝ «Ինտերի» հաղթանակից հետո

Մխիթարյանի գրառումը՝ «Ինտերի» հաղթանակից հետո

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Ա Սերիայի 15-րդ տուրի հանդիպումից հետո   սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել թիմին ու երկրպագուներին՝ նշելով, որ հիանալի է Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Ա Սերիայում բարձր նոտայով դադար վերցնելը:

«Աշխարհի առաջնության խաղերով պայմանավորված դադարից առաջ ավարտում ենք բարձր նոտայով։ Լավ աշխատանք էր։ Շնորհակալ եմ երկրպագուներին»,- գրել է Մխիթարյանը և լուսանկարներ հրապարակել։
 

Հիշեցնենք, որ 33-ամյա հայ կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել միլանյան ակումբի մեկնարկային կազմում ու փոխարինվել 80-րդ րոպեին՝ տեղը զիջելով խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչին:

 

15 խաղից հետո «Ինտերը» 30 միավորով չորրորդն է: Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը Ա Սերիայի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին՝ հյուրընկալելով առաջատար «Նապոլիին», որն ունի 41 միավոր:

  • Կիսվել: