երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչև 16 տարեկանների Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանն ու Ադրբեջանը գրանցեցին ոչ ոքի՝ 2:2

Մինչև 16 տարեկանների Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանն ու Ադրբեջանը գրանցեցին ոչ ոքի՝ 2:2

Էյնդհովենում (Նիդերլանդներ) անցկացվող մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Էրիկ Գասպարյանն ու Բենիկ Ագասարովը հաղթանակներ տարան, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Նվարդ Հայրապետյանը պարտություններ կրեցին։

Հայաստանի հավաքականը 12 միավորով երրորդ տեղում է եւ զրկվեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից։ Առաջատար Չինաստանը նախավերջին տուրում 4:0 հաշվով հաղթեց հունգարացիներին եւ ունի 15 միավոր։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 13 միավոր։

Վերջին տուրը տեղի կունենա օգոստոսի 18-ին։

 

 

  • Կիսվել: