ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միլենա Խաչատրյանը գերազանցեց 2 թուրք մրցակիցներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Միլենա Խաչատրյանը գերազանցեց 2 թուրք մրցակիցներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։

Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

76 կգ քաշային կարգումը հավասարը չուներ Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ով երկամարտում գրանցեց 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նշենք, որ սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

  • Կիսվել: