շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք». Էդուարդ Վարդանյանը ASA-ում իր հաղթանակը նվիրել է շրջափակված Արցախին

«Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք». Էդուարդ Վարդանյանը ASA-ում իր հաղթանակը նվիրել է շրջափակված Արցախին

Հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը ASA Գրան Պրիում իր հաղթանակը նվիրել է արցախցիներին։

«Ես այս հաղթանակը նվիրում եմ այսօր բլոկադայում գտնվող 120 հազար արցախցիներին։ Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է իրավունք։ Մեր հաղթանակը, մեր Հողը, մեր Արցախը ու Հայաստանը։ Միացեք հայեր», - բարձրաձայնել է հայազգի մարզիկը հաղթանակից հետո։

Ի դեպ, նա 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում։

  • Կիսվել: