երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են Վանից

Մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են Վանից

Մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են Չարենցավանի «Վանից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ Վանում իրենց ելույթները ավարտել են Ուիլսոն Բարրիոսը, Արթուր Քարտաշյանը, Մանուել Մորելլոն, Արմեն Մանուչարյանը, Ռումյան Հովսեփյանը, Գեղամ Ղադիմյանը, Գևորգ Նաջարյանը, Սամուր Ագամագոմեդովը, Էդգար Մովսեսյանը և Վասպուրակ Մինասյանը։

Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին ակումբում կատարած մեծ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում»-ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: