ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի փորձեք ինձ հեղինակազրկել. Իսրայելյանը՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին

Մի փորձեք ինձ հեղինակազրկել. Իսրայելյանը՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին

Քանի որ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը փորձում է արդարանալ, բիծ է ցանկանում թողնել իմ անվան վրա, հայտարարելով, թե ես ինչ-որ գումար եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, այդ պատճառով ես պահանջում եմ հիմնավորված ապացույցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:

՛՛Դուք` Հովհաննես Հովսեփյան, մի փորձեք ինձ հեղինակազրկել` ձեր իրականությանը չհամապատասխանող ելույթներով: Ես և իմ բարին կամեցող Ազգը սպասում ենք այդ ապացույցներին, որպեսզի հավատանք՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելյանը հայտնել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկիր մեկնելու մասին:

  • Կիսվել: