երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ու Գարիկ Իսրայելյանը քննարկել են «Սթարմուս» փառատոնի ընթացքն ու զարգացումները

Արայիկ Հարությունյանն ու Գարիկ Իսրայելյանը քննարկել են «Սթարմուս» փառատոնի ընթացքն ու զարգացումները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր «Սթարմուս» միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի հրավերով մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար։

«Ներկայացվել են փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր։

Քննարկվեցին ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվեցին փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:

 

 

  • Կիսվել: