երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մեզ համար սա այլ հարթության հանդիպում է, այն կարող է երկար մնալ մեր պատմության մեջ. «Բայերի» գլխավոր մարզիչ

Մեզ համար սա այլ հարթության հանդիպում է, այն կարող է երկար մնալ մեր պատմության մեջ. «Բայերի» գլխավոր մարզիչ

«Բայերի» գլխավոր մարզիչը խոսել է «Բավարիայի» հետ հանդիպմանը քամբեքի հավանականության մասին։

Խաբի Ալոնսոն ասել է, որ իր թիմը և երկրպագուները պետք է հավատան, որ կարող են դա անել՝ առաջին հանդիպմանը 0-3 հաշվով զիջելուց հետո:

«Առաջին քայլը՝ հավատալն է` մեր և երկրպագուների համար, ովքեր գալիս են մարզադաշտ։ Նրանք պետք է առաջին իսկ վայրկյանից հավատան, որ մենք ունակ ենք դա անել:

Մեզ համար սա այլ հարթության հանդիպում է, այն կարող է երկար մնալ մեր պատմության մեջ, եթե մենք հանդես գանք ագրեսիվ, մեծ սրտով, կրքով, ինտենսիվությամբ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։

  • Կիսվել: