հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեզ համար նշանակություն չունի՝ Հայաստանն է, թե Իտալիան, մեր նպատակը չի փոխվում. Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստ

Մեզ համար նշանակություն չունի՝ Հայաստանն է, թե Իտալիան, մեր նպատակը չի փոխվում. Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստ

Ալբանիայի հավաքականի պաշտպան Էլսեյդ Հյուսայը խոսել է Հայաստանի հավաքականի հետ սպասվող ընկերական խաղի մասին։

«Մենք հավատում ենք, որ պետք է հաղթանակ տանենք: Մեզ հաղթանակ է պետք, որպեսզի փակենք և մոռանանք անցնող տարին։ Դժվար պահեր ենք ունեցել, բայց ֆուտբոլն այդպիսին է։ Թիմում բոլորը ցանկանում են հաղթել այս խաղում։ Մեզ համար նշանակություն չունի՝ Հայաստանն է, թե Իտալիան: Մեր նպատակը չի փոխվում:

Մենք ունեինք մեր հնարավորությունները Իտալիայի հետ խաղում գոլեր խփելու համար։ Մենք գիտենք մեր արժեքը և գիտենք նաև, թե որքան հեռու կարող ենք հասնել: Եկեք մեր առավելագույնը տանք, և ես հավատում եմ, որ վերջում հաղթանակ կտանենք»,- Հյուսայի խոսքն է մեջբերել RTK Live-ը։

  • Կիսվել: