հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Լիոնել Մեսսին մտափոխվել է և չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն:

Այս որոշումը արգենտինացին կայացրել է Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո: 35-ամյա հարձակվողը չի դիտարկում նաև կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը, սակայն պատրաստ է լսել այլ առաջարկներ:

Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը: Նա փարիզյան թիմում անցկացրած 55 խաղում խփել է 24 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

  • Կիսվել: