երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեսսիի հեռանալուց հետո ՊՍԺ-ն Instagram-ում կորցրել է 1,7 միլիոն հետևորդ

Մեսսիի հեռանալուց հետո ՊՍԺ-ն Instagram-ում կորցրել է 1,7 միլիոն հետևորդ

Ֆրանսիայի Լիգա 1-ի չեմպիոնությունը պաշտպանած ՊՍԺ-ն Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո սոցցանցերում գրանցել է հետևորդների թվի զգալի նվազում, հայտնում է GFFN-ը:

Նրա հեռանալու մասին հայտարարությունից առաջ ՊՍԺ-ն Instagram-ում ուներ 70,4 միլիոն հետևորդ։ Հայտարարությունից հետո հետևորդների քանակը պակասել է 1,7 միլիոնով: Տասնյակ հազարավոր երկրպագուներ հրաժարվել են նաև ՊՍԺ-ի թվիթերյան էջի բաժանորդագրությունից:

2022թ. աշխարհի չեմպիոնը ՊՍԺ-ի կազմում վերջին հանդիպումն անցկացրել էր հունիսի 3-ին, ՊՍԺ-ն տանը 2-3 հաշվով պարտվել էր «Կլերմոնին»:

35-ամյա հարձակվողը փարիզյան ակումբում խաղում էր 2021 թվականի օգոստոսից: Մեսսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 75 հանդիպման, դարձել 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: