Մեսին՝ եզրափակիչի լավագույն խաղացող, Մբապեն՝ ԱԱ-ի լավագույն ռմբարկու
Աշխարհի չեմպիոնի կոչումը երրորդ անգամ նվաճած Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվեց աշխարհի առաջնության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ։
Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ։
Մեսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 2014-ին նա դարձել էր արծաթե մեդալակիր։
Քաթարում ավարտված առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը խփեց 8 գոլ։ Եզրափակիչում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Եզրափակիչի հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1: Հետխաղային 11-մետրանոցներով Արգենտինան հաղթեց 4:2 հաշվով։ Մեսին ու Մբապեն դիպուկ իրացրին իրենց հարվածները։