ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեսին արժանացավ ԱԱ-ի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակին»

Մեսին արժանացավ ԱԱ-ի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակին»

Աշխարհի եռակի չեմպիոն հռչակված Արգենտինայի հավաքականի ավագ, ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին արժանացավ Քաթարում ավարտված աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Մեսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 2014-ին նա դարձել էր աշխարհի փոխչեմպիոն։

Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը 8 գոլ խփեց այս առաջնությունում։

  • Կիսվել: