երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մերոնք դրսում. Գեորգի Հարությունյանը մասնակեց Ակադեմիա Պուշկաշի վստահ հաղթանակին

Մերոնք դրսում. Գեորգի Հարությունյանը մասնակեց Ակադեմիա Պուշկաշի վստահ հաղթանակին

Հունգարիայի առաջնության 21-րդ տուրում «Ակադեմիա Պուշկաշը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Կեցկեմետիին» և 4:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ, գրում է armsport.am-ը:

Գեորգի Հարությունյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ 61-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով:

Այս հանդիպումից հետո «Ակադեմիա Պուշկաշը» իր միավորների թիվը հասցրել է 44-ի և շարունակում է միանձնյա գլխավորել Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Ժոլտ Հոռնյակի թիմը տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը:

  • Կիսվել: