Մեր թիմը ցույց է տվել, որ ունի բնավորություն և վճռականություն․ նպատակը՝ հաջորդ փուլ դուրս գալն է․ Ինձագի
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ Միլանյան թիմի մրցակիցը «Ֆեյենորդն» է։
«Մենք վերադարձել ենք Չեմպիոնների լիգա և կհանդիպենք «Ֆեյենորդի» հետ՝ մեծ պատմություն ունեցող թիմի, որը հանդես է գալիս թեժ մթնոլորտով մարզադաշտում: Մենք գիտենք, որ սա մեծ մարտահրավեր է, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել:
Մենք քրտնաջան աշխատել ենք այստեղ հասնելու համար և ցանկանում ենք շարունակել հաջողության հասնել այս մրցաշրում:
Մեր թիմը ցույց է տվել, որ ունի բնավորություն և վճռականություն, և մենք լավագույնս պատրաստվելու ենք յուրաքանչյուր հանդիպման։ Նպատակը՝ հաջորդ փուլ դուրս գալն է»,- ասել է Ինձագին մամուլի ասուլիսում։
Աղբյուրը`ArmSport.am