երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեկնարկում է ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը

Մեկնարկում է ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը

Հոկտեմբերի 23-29-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում  տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Հայտավորված են 58 երկրների շուրջ 600 մարզիկներ:

Առաջինը մրցագորգ կելնեն ազատ ոճայինները:

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի այս գիշեր:  Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը  թիմ է ընդգրկել հետևյալ ըմբիշներին.  Մանվել Խնձրցյան (57 կգ), Մեջլում Մեջլումյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Տիգրան Ղազարյան (70 կգ), Հայկ Պապիկյան (74 կգ), Մենուա Յարիբեկյան  (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) Խաչատուր Խաչատրյան (125 կգ)։

  • Կիսվել: