ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը

Մեկնարկում է թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականը` ԱՄՆ բաց առաջնությունը:

 Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը մրցաշարի առաջին շրջանում կմրցի աշխարհի 100-րդ ռակետ, ռուս Անաստասիա Զախարովայի հետ:

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին հակառակորդը վարկանիշային աղյուսակի 106-րդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչ Նիշեշ Բասավարեդին է:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Յանիկ Սիններ է, իսկ կանանց մրցաշարում` Արինա Սաբալենկոն է:

 

  • Կիսվել: