երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը

Մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը

Մինսկում մեկնարկել են ԱՊՀ երկրորդ խաղերը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել գեղարվեստական մարմնամարզիկները. որակավորման փուլում հանդես են եկել Մերի Պողոսյանը, Սիլվա Սարգսյանը և Ջուլիետա Ավետիսյանը։ Որակավորման փուլը կշարունակվի նաև օգոստոսի 5-ին, իսկ եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին։

Վաղը նախատեսված են նաև ըմբշամարտի, աթլետիկայի և ձյուդոի մրցումները:

ԱՊՀ երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Մինսկի մարզամշակույթային համալիրում` «Մինսկ-Արենայում»:

  • Կիսվել: