հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը

Երեւանի «Միկա» մարզադահլիճում ընթացող Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ մրցաշարում մրցագորգ դուրս կգան 79 կգ, 86 կգ, 92 կգ, 97 եւ 125 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունենա 4 քաշային կարգերում:

79 կգ քաշային կարգում կմրցեն Արման Ավագյանը, Արեն Իսրայելյանը, Ռազմիկ Սիմոնյանը, 92 կգ քաշային կարգում հանդես կգա Ազատ Կարապետյանը, 97 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Սարգսյանը եւ Խաչատուր Խաչատրյանը, 125 կգ քաշային կարգում՝ Մարտին Սիմոնյանը եւ Լյովա Գեւորգյանը: Հայաստանը ներկայացուցիչ չունիր միայն 86 կգ քաշային կարգում:

Երեկոյան մրցահերթում 4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալի համար: Եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը եւ Հրայր Ալիխանյանը:

57 կգ քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Գեորգի Գեգելաշվիլիի հետ։

65 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Նայիմ Միխայի հետ։

70 կգ քաշային կարգում եզրափակիչում է Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը։ Նրա մրցակիցը կլինի Ղազախստանի ներկայացուցիչ Մուրադ Ջակուբովը։

74 կգ քաշայինների եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարի Հրայ Ալիխանյանը։ Նա կգոտեմարտի մոլդովացի Վասիլ Դիակոնի հետ։

Եզրափակիչները կմեկնարկեն 18:00-ից:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի համար մրցաշարը նախընտրական է սեպտեմբերին Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Սահմանված է մրցանակային հիմնադրամ՝ հաղթողը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

 

  • Կիսվել: