հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մբապեն խորհուրդ է տվել ՊՍԺ-ին ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին

Մբապեն խորհուրդ է տվել ՊՍԺ-ին ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյից» Անտուան ​​Գրիզմանին, հայտնում է PSG Reporter-ը, գրում է armsport-ը։ 

Նշվում է, որ Գրիզմանը չի բացառում հայրենիքում կարիերան շարունակելու տարբերակը։ Դա կարող է տեղի ունենալ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Նշվում է նաև, որ 32-ամյա Անտուան ​​Գրիզմանի տրանսֆերը կարելի է գնել Մադրիդի «Ատլետիկոյից» 25 միլիոն եվրոյով։ Նման կետ նշված է ֆուտբոլիստի գործող պայմանագրում։

Նշենք, որ Գրիզմանն իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Իսպանիայում։

  • Կիսվել: