կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մբապեն ամեն տարի կարող է նվաճել «Ոսկե գնդակը, նա աշխարհի լավագույններից է. Մեսսի

Մբապեն ամեն տարի կարող է նվաճել «Ոսկե գնդակը, նա աշխարհի լավագույններից է. Մեսսի

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ապագայում France Football-ի մրցանակը ստանալու հնարավորությունների մասին։ 

«Մբապեի շանսե՞րը․․․ Նրա հետ նույն պատմությունն է, ինչ Հոլանդի հետ: Նա լավ մրցաշրջան ունի իր ետևում, նա լավ հանդես եկավ Աշխարհի առաջնությունում։

Կիլիանն իր գոլերով քիչ էր մնում տապալեր մեր եզրափակիչը։ Մբապեն ամեն տարի կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Նա այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- 36-ամյա արգենտինացու խոսքերն է փոխանցում Lequipe-ը։

Այս տարի Մեսսին նվաճեց «Ոսկե գնդակը»։ Մբապեն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երրորդ տեղը։

  • Կիսվել: