ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մայիսի 29-ին բոլորս դեպի Համալիր. Արայիկ Հարությունյան

Մայիսի 29-ին բոլորս դեպի Համալիր. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող մարզիկների լուսանկարները` կից հետևյալ գրառումն անելով.

«Մայիսի 29-ին բոլորս դեպի Համալիր:

Նրանք կներկայացնեն մեր երկիրը Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում՝ Հովհաննես Բաչկով, Արթուր Բազեյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Նարեկ Մանասյան»:

  • Կիսվել: