շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին. Գագիկ Ծառուկյան

Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին. Գագիկ Ծառուկյան

Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ շնորհավորելով  ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանին  և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին։

՛՛Օրեր շարունակ մեր փառահեղ մարզիկներն ապահովել էին հանրային համերաշխություն, և անկախ քաղաքական ու այլ տարբերություններից, անկախ նրանից, թե հայը աշխարհի որ ծայրում է, բոլորս հայ էինք, բոլորս միասին հուզվում և ուրախանում էինք, և բոլորս հպարտ էինք մեր մարզիկների հաղթանակներով։

Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին։ Եվ այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: