շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ օղակների վարժության բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։

Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք՝ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։ Վաղը՝ փետրվարի 25-ին, հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: