շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը ԱԱ-ում 4-րդն է

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը ԱԱ-ում 4-րդն է

Բելգիական Անտվերպեն քաղաքում մեկնարկեցին մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնության առանձին գործիքների եզրափակիչները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  աշխարհի 52-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչ էր դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:

Վերջինս եզրափակիչում հավաքեց 14.600 միավոր և գրավեց 4-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչ Ռեյս Կլենաչեն է`15.100 միավորով:

Մինչ այս կայացել է առանձին գործիքների  տղամարդկանց ազատ վարժության եզրափակիչը, որտեղ առաջին տեղը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Արտեմ Դոլգոպյատսը, ով հավաքեց 14.866 միավոր:

Եվ կանանց հենացատկում անգերազանցելի էր Բրազիլիայի ներկայացուցիչ Ռեբակա Անդրադեն (14.750 միավոր), ով իր հետևում թողեց արդեն իսկ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկ Սիմոնա Բայլսին ԱՄՆ-ից:

Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինիս մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Արթուր Դավթյանը արդեն իսկ նվաճել է Փարիզի 33-րդն Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս խաղերը 4-րդն են Դավթյանի կարիերայի ընթացքում:

  • Կիսվել: