շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Երկամարտի 346 կգ արդյունքով՝ Հարություն Հովհաննիսյանը դարձավ ԵԱ չեմպիոն․ Արայիկ Հարությունյան

Երկամարտի 346 կգ արդյունքով՝ Հարություն Հովհաննիսյանը դարձավ ԵԱ չեմպիոն․ Արայիկ Հարությունյան

Պատանիների հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

՛՛Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ: Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրեց 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր: Երկամարտի 346 կգ արդյունքով` Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: