ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում՝ Ավետիսյանը նախ դուրս էր եկել օղակների վարժության եզրափակիչ, որտեղ 14.833 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը գրավեց 5-րդ տեղը:
 
«Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել: Դժգոհ եմ միայն Արթուր Դավթյանից: Ինչ վերաբերում է վարկանիշներին, առանձին գործիքներում այլեւս հնարավորություն չունենք:»,- մենկաբանելով  սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում հայ մարզիկների ելույթները՝ ասել էր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
 
Նշենք, որ նախօրեին Արթուր Դավթյանը նժույգթափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
 

  • Կիսվել: