երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում․ ՖԻԴԵ-ի նոր աղյուսակը

Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում․ ՖԻԴԵ-ի նոր աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական կայքում։
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2853 միավորով։ Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերը։

Կանանց վարկանիշում լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628): Մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը և Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը:

 

  • Կիսվել: