ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը շարունակեց հաղթարշավը. շախմատի ԵՊԱ

Մարիամ Մկրտչյանը շարունակեց հաղթարշավը. շախմատի ԵՊԱ

Անթալիայում շարունակվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում գերազանց հանդես եկող Մարիամ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Լեյա Գարիֆուլինային, վաստակեց 6,5 միավոր և  միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստուհին արդեն մեկ միավորով գերազանցում է իրեն հետապնդողներին:

Տարիքային նույն խմբում ելույթ ունեցող Աստղիկ Հակոբյանն այսօր հաղթել է թուրք շախմատիստուհուն: Նա վաստակել է 4,5 միավոր և այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը: 

Կրտսեր աղջիկներից մեդալների համար պայքարում են 10-ամյա Գաբրիելա Հարությունյանը և 12-ամյա Սոնա Կրկյաշարյանը, որոնք ունեն 5-ական միավոր և շարունակում են հետապնդել առաջատարներին:

Տղաներից հաջող է հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, որը մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի երկու առաջատարներից մեկն է: Նրա գլխավոր մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Ռուդիկ Մակարյանն է. Երկուսն էլ 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր: Հաջորդ տուրում կողմերը կհանդիպեն իրար հետ:

Մրցանակային տեղերի համար պայքար են մղում նաև 12-ամյա Նարեկ Ղազարյանը, 14-ամյա Բենիկ Աղասարովը և 16-ամյա Էմին Օհանյանը: Նրանք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր ևշատ մոտ են իրենց տարիքային խմբերի առաջատարներին:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 2 տուր:

  • Կիսվել: