ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարիամ Մկրտչյանը պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին

Մարիամ Մկրտչյանը պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացավ նախավերջին՝ 10-րդ խաղափուլը, տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։

Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը: Վերջինը սևերով պարտության մատնեց ադրբեջանուհի Գունայ Մամադզադային: Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղաց, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Պոլինա Կոբակը հերթական պարտությունը կրեցին: 

Տասը տուրից հետո Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 7-ական միավոր: Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը նրանցից ետ են մնում կես միավորով: Սուսաննա Գաբոյանն ունի 5, իսկ Պոլինա Կոբակը՝ 4 միավոր:

Մարտի 29-ին կկայանա վերջին տուրը:

  • Կիսվել: