ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարիամ Մկրտչյանը՝ Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Մարիամ Մկրտչյանը՝ Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Նշենք, որ ինչ այդ՝ 7-րդ տուրում, Մարիամը սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչներից։

  • Կիսվել: