ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանվել Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց իրանցի ըմբիշից. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Մանվել Խնձրցյանը ցավալի պարտություն կրեց իրանցի ըմբիշից. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում ցավալի պարտություն կրեց 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Եվրոպայի և աշխարհի Մ23 բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում մրցեց Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Մասուդ Մոհամեդնեժադժավանի հետ: Գոտեմարտի ավարտից 13 վայրկյան առաջ Մանվելը հաղթում էր 4-3 հաշվով, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը, 2 միավոր տվեց մրցակցին և պարտվեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտությամբ է մեկնարկել նաև Արման Անդրեասյանը, իսկ Վազգեն Թևանյանն ու Հովհաննես Մաղաքյանը իրենց առաջին գոտեմարտերում հաղթանակներ են տարել:

  • Կիսվել: