«Մանչեսթր Սիթի»-ն ԱՊԼ-ի պատմության մեջ ռեկորդային պայմանագիր է կնքել
«Մանչեսթեր Սիթին» և գերմանական Puma ընկերությունը նոր համագործակցության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում է Armsport-ը՝ հղում անելով «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։
Անգլիական առաջատար ակումբի և սպորտային պարագաների արտադրող ընկերության միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2034/2035 մրցաշրջանը։
Այս գործարքը «Մանչեսթեր Սիթիին» տարեկան 100 միլիոն եվրո կբերի։ Սա անգլիական ֆուտբոլի պատմության մեջ տեխնիկական հովանավորի հետ կնքված ամենամեծ պայմանագիրն է։
Հիշեցնենք, որ մանչեսթերյան գրանդը համագործակցում է «Պումայի» հետ 2019/2020 մրցաշրջանից։


