ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մալխաս Ամոյանը հաղթել է 3 սփոփիչ գոտեմարտերում և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի ԱԱ

Մալխաս Ամոյանը հաղթել է 3 սփոփիչ գոտեմարտերում և երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի ԱԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկից հետո, այսօր 3 հաղթանակ է տարել Մալխաս Ամոյանը: Հայաստանցի ըմբիշը երեկ հավասար պայքարում 3-3 հաշվով զիջել էր հունգարացի Զոլտան Լևային: Վերջինս սակայն հասել էր եզրափակիչ, այսպիսով հնարավորություն ընձեռելով Մալխասին պայքարելու բրոնզե մեդալի համար:

Մալխասը այսօր երեք սփոփիչ գոտեմարտ է անցկացրել և հաղթել է վրացի Յուրի Լոմաձեին, այնուհետ շվեդ Պյեր Ալբին Օլոֆսոնին, ապա նաև ղազախ մարզիկ Տամերլան Շադուկաևին:

 

Երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարում Մալխասը կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեսի հետ:

Հիշեցնենք, որ Մալխասը 72 կգ քաշային կարգում 2021 թվականի աշխարհի չեմպիոնն է, նույն թվականին Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել, 2020 թվականի Աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիրն է, 72 կգ քաշային կարգում 2019 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնն է, 67 քաշային կարգում 2018 թվականին երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել, 2017-ին՝ երիտասարդների Աշխարհի առաջնության փոխչեմպիոն, 2022 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ է:

  • Կիսվել: