ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մակրոնը պատմել է՝ ինչ է ասել Մբապեին ԱԱ-2022-ի եզրափակչում պարտվելուց հետո

Մակրոնը պատմել է՝ ինչ է ասել Մբապեին ԱԱ-2022-ի եզրափակչում պարտվելուց հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեին ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայից կրած պարտությունից հետո։

«Առաջին կեսից հետո զիջում էինք հաշվի մեջ։ Նման քամբեքեր արդեն եղել էին, բայց դա հազվադեպ է լինում ֆուտբոլում։ Հիանալի է։ Այն, ինչ արեց Մբապեն արտասովոր էր, բայց դա ողջ թիմի արժանիքն է։

Մբապեն գերազանց խաղացող է, բայց նա երիտասարդ է, ես նրան ասացի, որ ինքն ընդամենը 24 տարեկան է։ Նա դարձավ այս առաջնության լավագույն ռմբարկուն։ Նա արդեն եղել է չեմպիոն, իսկ հիմա հասավ մինչև եզրափակիչ։ Ես էլ եմ տխուր, ինչպես նա։ Թիմը ստիպեց մեզ շատ հպարտանալ, բայց վերջում պարտվեցինք խաղը։ Սա սպորտ է»,- Մակրոնի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Ֆրանսիան պարտվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։

 

  • Կիսվել: