ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մախաչեւ․ Ծառուկյանը կարող է հաղթել Տոպուրիային

Մախաչեւ․ Ծառուկյանը կարող է հաղթել Տոպուրիային

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC նախկին չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը նշել է, թե որ դեպքում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը կկարողանա հաղթել UFC չեմպիոն, Իսպանիան ներկայցնող վրացի Իլիյա Տոպուրիային։

«Արման Ծառուկյանը կարող է հաղթել Տոպուրիային, եթե ճիշտ տրամադրվածությամբ դուրս գա մենամարտին»,- Մախաչեւի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Ավելի վաղ Արման Ծառուկյանը հայտնել էր, որ այս տարի ակնկալում է տիտղոսային մենամարտ անցկացնել UFC-ում։

  • Կիսվել: