հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մագուայրը հաստատել է, որ իրեն զրկել են Մանչեսթեր Յունայթեդի ավագի թևկապից

Մագուայրը հաստատել է, որ իրեն զրկել են Մանչեսթեր Յունայթեդի ավագի թևկապից

Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը սոցցանցային էջերում հաստատել է, որ իրեն զրկել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի պաշտոնից 2023/24 մրցաշրջանի համար:

 

«Այսօր մարզիչի հետ քննարկումներից հետո նա ինձ տեղեկացրել է, որ փոխում է ավագին: Նա ինձ հետ զրույցում ընդգծեց իր պատճառներն, ու և թեև ես անձնապես չափազանց հիասթափված եմ, կշարունակեմ ամեն ինչ տալ ամեն անգամ, երբ հագնեմ մարզաշապիկը:

 

Ուստի ես ուզում էի մեծ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին իրենց փայլուն աջակցության համար, մինչ ես կրում էի թևկապը»,- երեկ գրել է նա:

 

Բացի այդ, նա «Կարմիր սատանաների» կազմից հեռացողների ցուցակում է վերջին մրցաշրջաններում հիասթափեցնող խաղի համար, չնայած շարունակում է Անգլիայի հավաքականի հիմնական կազմի առանցքային խաղացողներից մեկը մնալ։ 

30-ամյա խաղացողն ավագ էր նշանակվել 2020 թվականին՝ նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերի օրոք՝ «Լեսթերից» 80 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո 6 ամսվա ընթացքում:

Մագուայրը դուրս է մնացել «Յունայթեդի» հիմնական մեկնարկային կազմից Էրիկ Տեն Հեգի առաջին մրցաշրջանում և նրան անորոշ ապագա է սպասում «Օլդ Թրաֆորդում»:

Լիսանդրո Մարտինեսն ու Ռաֆայել Վարանն առաջին ընտրության զույգն են կենտրոնական պաշտպանությունում, իսկ Վիկտոր Լինդելոֆն ու Լյուկ Շոուն ավելի նախընտրելի են դարձել այս դիրքում:

Հիմնական կազմից բացակայության ընթացքում «ՄանՅու»-ի ավագի թևկապը կրում էր պորտուգալացի կիսապտպան Բրունու Ֆերնանդեշը։

  • Կիսվել: