երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Մագնուս Կարլսենը 6-րդ անգամ դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց Դոհայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ վաստակելով 13 հնարավորից 10 միավոր եւ միանձնյա գրավելով առաջին տեղը։

Երկրորդ տեղը 9-ական միավորով կիսեցին ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը եւ ամերիկացի Հանս Նիմանը։

Կանանց առաջնության տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։

Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։

Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։

  • Կիսվել: