երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Մ-23 ԵԱ. Խաչատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մ-23 ԵԱ. Խաչատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

125 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ լեհ Միխայիլ Դուբովսկու նկատմամբ:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմից Մ23 Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Լեւիկ Միքայելյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Լեւիկ Միքայելյանը 2:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւին։

  • Կիսվել: