կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մ-17 ԵԱ․ Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի ոսկե մեդալակիր

Մ-17 ԵԱ․ Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի ոսկե մեդալակիր

Վալերիկ Մովսիսյանը երկամարտի ոսկե մեդալ նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող մինչեւ 17 տարեկանների առաջնությունում։

Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում  Հայաստանի ներկայացուցիչը 305 կգ արդյունք։ Վալերիկ Մովսիսյանը պոկել է 145 կգ, հրել՝ 160 կգ։ Նա նաեւ արժանացել է երկու վարժությունների փոքր ոսկե մեդալների։ երկամարտում ցույց է տվել 209 կգ արդյունք (92+117)։ Սա Հայաատանի 4-րդ ոսկե մեդալն է երկամարտում։

Մ-17 ԵԱ-ում Հայաստանն արդեն նվաճել է 8 մեդալ երկամարտում։ Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) եւ Աննա Ամրոյանը (76 կգ) նվաճել են ոսկե, Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ)՝ արծաթե, Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) եւ Ալինա Սուքիասյանը (71կգ)՝ բրոնզե մեդալներ:

  • Կիսվել: