ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լուկաս Սելարայանը MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում մասնակցել է «Արսենալի» դեմ խաղին

Լուկաս Սելարայանը MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում մասնակցել է «Արսենալի» դեմ խաղին

MLS-ի բոլոր աստղերի թիմը Վաշինգտոնում ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ:

«Արսենալը» հաղթել է 5-0 հաշվով, գոլերը խփել են Ժորժինյոն, Գաբրիել Մարտինելին, Լեանդրո Տրոսարը, Կայ Հավերցը և Գաբրիել Ժեզուսը:

MLS-ի բոլոր աստղերի թիմի կազմում խաղին մասնակցել է նաև ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:

MLS-ի բոլոր աստղերի թիմի մարզիչն է եղել Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ, այժմ ամերիկյան «Դի Սի Յունայթեդը» գլխավորող Ուեյն Ռունին:

  • Կիսվել: