ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
TEAMtalk. Ռեալը տրանսֆերային հարցում կատարել Արսենալի աստղի վերաբերյալ

TEAMtalk. Ռեալը տրանսֆերային հարցում կատարել Արսենալի աստղի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» հարցում է կատարել Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալյաեշի տրանսֆերի հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբին անմիջապես տեղեկացրել են, որ «զինագործները» մտադիր չեն վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին։ «Արսենալը» նպատակ ունի շարունակել թիմի կայացման գործընթացը՝ այն վերածելով Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկի, ուստի ղեկավարությունը կտրականապես դեմ է առանցքային խաղացողների հեռանալուն։

​Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

  • Կիսվել: