Ոլորտային ԲՈՒՀ-երի միաձուլումը ոլորտին մեծ վնասներ կբերի. ՖԿՍՊԻ ռեկտոր
Ոլորտային ԲՈՒՀ-երի միաձուլումը ոլորտին մեծ վնասներ կբերի։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ մեկնաբանելով իրենց ԲՈՒՀ-ի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Մանկավարժական համալսարանի միաձուլման գաղափարը։
«Որպես գաղափար ԲՈՒՀ-երի խոշորացման մասին տեղյակ էինք, բայց որպես նախագիծ չենք քննարկել, նախագիծ չկա։ Նախարարը երեկ նշեց 3 ԲՈՒՀ-երի անունները։
Մենք ոլորտային ԲՈՒՀ ենք, ինչպես Կոնսերվատորիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Միգուցե ճիշտ էր սկսել այն մասնագիտություններից, որոնք կրկնվում են։ Ճիշտ տարբերակը չէր ոլորտային ԲՈՒՀ-երին կպնելը։ Միաձուլումը ոլորտին մեծ վնասներ կբերի»,-նշել է Խիթարյանը։