Լիմասոլում ընթացող սամբոյի ԵԱ մրցումային 2-րդ օրը հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը, հայ մարզիկները (մեծահասակներ) նվաճել են 3 մեդալ.
Արման Ավանեսյան 98կգ(մարտական սամբո),
Դավիթ Հովսեփյան 58կգ(մարզական սամբո),
Արթուր Մալխասյան 79կգ(մարտական սամբո)։
Արման Ավանեսյանին չեմպիոնական մեդալով պարգևատրել է ՀՍՖ գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։